Հուշ-պուրակի կառուցում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տարածքում
Ծրագրի մասին
2024 թվականի ապրիլին Ամարյան բարեգործական հիմնադրամը նվիրաբերության պայմանագիր ստորագրեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ, որով հիմնադրամը ֆինանսավորելու է ԵՊՀ-ի տարածքում նոր հուշ-պուրակի կառուցումը։ Հուշ-պուրակը նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել և ոգեկոչել նահատակված հերոսների հիշատակը, ինչպես նաև ստեղծել մտորումների ու ոգեշնչման վայր ներկա ու գալիք սերունդների համար՝ միաժամանակ բարեկարգելով Հայաստանի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի համալսարանական տարածքը:
Այս աջակցությամբ Ամարյան բարեգործական հիմնադրամը մնայուն ժառանգություն է թողնում՝ ԵՊՀ համայնքին պարգևելով գեղեցիկ ու խորհրդանշական անկյուն։
Ծրագրի կարգավիճակը
Երևանի պետական համալսարանի տարածքում հուշ-պուրակի բացումը նախատեսված է 2025 թվականի սկզբին։