Զրույց բիզնեսի և կյանքի մասին. հանդիպում Դավիթ Ամարյանի և Casekey-ի մասնակից ուսանողների միջև

November 12, 2024
Back to the News section

2024 թ.-ի նոյեմբերին մեր համահիմնադիր Դավիթ Ամարյանը հետաքրքիր քննարկում ունեցավ Հայաստանի տարբեր համալսարաններից ուսանողների խմբի հետ։ Այն կազմակերպվել էր Casekey ուսանողական մրցույթի միջոցառումների շրջանակում։ Նման ոչ ֆորմալ հանդիպումները նպատակ ունեն ուսանողներին հնարավորություն տալ հանդիպել և սովորել բիզնես առաջնորդներից։ Պատասխանելով կրթության, բիզնեսի, կարիերայի ուղիների և կյանքի մոտեցումների թեմայով ուսանողների հարցերին՝ Դավիթ Ամարյանը մասնակիցների հետ կիսվեցիր մտքերով և խորհուրդներով։ Նա ընդգծեց աշխատասիրության և տոկունության կարևորությունը հաջողության հասնելու գործում, ինչպես նաև շեշտեց սպորտի և հոբբիների դերը անհատի զարգացման գործում։

Ամարյան բարեգործական հիմնադրամը CaseKey Academy 2024-ի գլխավոր հովանավորն է։ Ակադեմիան մրցույթի մասնակիցներին հնարավորություն էր տվել մասնակցելու միջազգային ճանաչված փորձագետի կողմից վարված երկամսյա ինտենսիվ բիզնես դասընթացների։

Ակադեմիայի ծրագիրը ներառում էր.

  • Բացառիկ երկամսյա ուսուցում Հայաստանի տարբեր համալսարանների շուրջ 100 ուսանողների համար, ԱՄՆ-ի Պուլի կառավարման քոլեջի մարքեթինգի և սպառողների վարքագծի նշանավոր միջազգային փորձագետ, պրոֆեսոր, դոկտոր Պիտեր Վերհալենիկողմից:
  • Դասավանդման համար բիզնես խնդիրներ (teaching case)  կազմելու դասընթաց դասախոսների համար։ Պրակտիկ դասընթացի շրջանակում ոլորտի միջազգային փորձագետը Հայաստանի տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ներկայացրեց դասավանդման համար բիզնես խնդիրներ կազմելու մեթոդաբանությունը՝ վերջիններիս հնարավորություն տալով իրենց դասավանդման մեջ այդ խնդիրների ներդրմամբ բարելավել ուսուցման գործընթացը:

Այս ծրագրին աջակցելու և ուսանողների հետ հանդիպումների միջոցով Ամարյան բարեգործական հիմնադրամը ձգտում է նպաստել Հայաստանում երիտասարդության զարգացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը։

2024
Ամարյան բարեգործական հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: