Դրամահավաք «Արև-երեխաներ» ՀԿ-ի համար, որն աջակցում է Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաներին
Ամարյան բարեգործական հիմնադրամն աջակցում է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ին, որն աշխատում է Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների և նրանց ընտանիքների հետ և տրամադրում հատուկ կարիքներ ունեցող այս երեխաների համար անհրաժեշտ աջակցություն:
Ի լրումն մեր ամենամսյա աջակցության՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա՝ մարտի 21-ի կապակցությամբ, համագործակցել ենք Balchug Capital և Apricot Capital ընկերությունների հետ, որոնք համապատասխանաբար հիմնադրվել են մեր հիմնադրամի համահիմնադիրներ Դավիթ և Վարդան Ամարյանների կողմից, և կազմակերպել այդ երկու ընկերությունների մասշտաբով դրամահավաք:
Աշխատակիցները նվիրատվություններ են կատարել «Արև-երեխաներ» ՀԿ-ին, և երկու ընկերությունները, Ամարյան բարեգործական հիմնադրամի միջոցով, կրկնապատկել են դրանք՝ մեծացնելով նվիրատվությունների ազդեցությունը:
Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաները, հատկապես խոցելի ընտանիքներից և խնամքի հաստատություններում գտնվող երեխաները, հաճախ զրկված են մասնագիտացված բժշկական ծառայություններին հասանելիության հնարավորությունից։
«Արև-երեխաներ» ՀԿ-ն կատարում է մեծ աշխատանք և ապահովում է.
- Կարևոր բժշկական ծառայություններ խոցելի երեխաների համար
- Թերապիա և խորհրդատվություն երեխաների և նրանց ընտանիքների համար
- Ծրագրեր՝ խարանի դեմ պայքարելու և ներառականությունը խթանելու համար
- Իրավունքների պաշտպանություն և շահերի պաշտպանություն Դաունի համախտանիշով երեխաների համար
Այցելեք «Արև-երեխաներ» ՀԿ-ի կայքը https://downchildren.am/՝ ՀԿ-ի մասին ավելին իմանալու և նվիրատվություն կատարելու համար: