Ամարյան բարեգործական հիմնադրամի տնօրենը միացել է CaseKey 2024 ուսանողական մրցույթի ժյուրիին

November 25, 2024
Back to the News section

Կենտրոնական բանկի Դիլիջանի կենտրոնում 2024 թվականի նոյեմբերին 24-ին տեղի ունեցավ CaseKey ուսանողական մրցույթի եզրափակիչը։ Մրցույթը համախմբեց Հայաստանի տարբեր համալսարաններից շուրջ 100 տաղանդավոր ուսանողների։ Վերջիններս մրցեցին՝ ցուցադրելով բիզնես խնդիրների լուծման իրենց հմտությունները և մշակելով իրական բիզնես խնդիրների համար նորարարական լուծումներ։ Այս տարվա եզրափակիչը կենտրոնացած էր թվային բանկի ստեղծման գաղափարի վրա։

Ամարյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը միացավ մրցույթի ժյուրիի կազմին՝ գնահատելու եզրափակիչ անցած չորս թիմերի կողմից ներկայացված բիզնես ծրագրերը։ Նա ուսանողների հետ կիսվեց առաջարկների շուրջ իր մասնագիտական ​​գնահատականով և ապագայի համար խորհուրդներով։

Ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ՝ պարոն Խաչատուրյանը ընդգծեց ձեռներեցության մեջ պրագմատիկ մոտեցման և մենթորներ ունենալու, ինչպես նաև հաջողության հասնելու ճանապարհին բարեվարքության պահպանման կարևորությունը։ Նա շնորհավորեց բոլոր թիմերին նվիրված աշխատանքի համար։

Ամարյան բարեգործական հիմնադրամը CaseKey Academy 2024-ի գլխավոր գործընկերն էր։ Ծրագիրը ներառում էր ԱՄՆ-ի Պուլի կառավարման քոլեջի մարքեթինգի և սպառողների վարքագծի նշանավոր միջազգային փորձագետ, պրոֆեսոր, դոկտոր Պիտեր Վերհալենի կողմից մրցութի մասնակից ուսանողների համար բացառիկ երկամսյա դասընթաց, ինչպես նաև համալսարանական դասախոսների համար բիզնես խնդիրներ կազմելու թեմայով մասնագիտացված դասընթացներ։

Նախաձեռնությանն աջակցությունն իրականացվել է Ամարյան բարեգործական հիմնադրամի Հայաստանի երիտասարդության համար նոր հնարավորություններ ստեղծելու և բիզնես կրթությունը զարգացնելու հանձնառության շրջանակում։

2024
Ամարյան բարեգործական հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: