Աջակցություն երաժշտական հոգեֆիզիոլոգիայի թեմայով ուսուցողական հոլովակների ստեղծմանը

May 15, 2024
Back to the News section

Ծրագրի մասին

2024 թվականի մայիսին Ամարյան բարեգործական հիմնադրամը աջակցել է Պրիմավերա Ֆաունդեյշն Ուսուցողական Ակադեմիային ՝ հայ լսարանին ներկայացնելով երաժշտական ​​հոգեֆիզիոլոգիայի թեմայով միջազգային մասնագետ Վալերիա Գալիմովայի ուսուցողական հոլովակների շարքը։ Հայերեն ենթագրերով այս հոլովակներն անվճար հասանելի են YouTube-ում:

Վեց մասից բաղկացած այս շարքում դասական կիթառահար Վալերիա Գալիմովան ներկայացնում է կարևոր, բայց հաճախ անտեսված երաժշտական հոգեֆիզիոլոգիայի թեման՝ կիսվելով գործնական գիտելիքներով և տեխնիկաներով, որոնք օգտակար կլինեն ցանկացած մակարդակի երաժիշտներին։

Ամարյան բարեգործական հիմնադրամի աջակցությունը Պրիմավերա Ֆաունդեյշն Ուսուցողական Ակադեմիայի այս հոլովակների շարքին կարևոր ներդրում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս երաժիշտների համայնքի կրթության և զարգացման գործում. այն արժեքավոր նյութ է երաժիշտների ներկա և ապագա սերունդների համար:

2024
Ամարյան բարեգործական հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: