Աջակցություն CaseKey Academy 2024 -ին

April 19, 2024
Back to the News section

Ծրագրի մասին

2024 թվականի ապրիլին Ամարյան բարեգործական հիմնադրամը աջակցել է CaseKey Academy 2024-ին՝ դառնալով ծրագրի գլխավոր գործընկերը։ 

CaseKey Academy-ն անցկացվում է Casekey ամենամյա մրցույթին ընդառաջ: 2024 թվականին այն ներառում էր՝

  • Բացառիկ երկամսյա ուսուցում Հայաստանի տարբեր համալսարանների շուրջ 100 ուսանողների համար, ԱՄՆ-ի Պուլի կառավարման քոլեջի մարքեթինգի և սպառողների վարքագծի նշանավոր միջազգային փորձագետ, պրոֆեսոր, դոկտոր Պիտեր Վերհալենի կողմից:
  • Դասավանդման համար բիզնես խնդիրներ (teaching case)  կազմելու դասընթաց դասախոսների համար։ Պրակտիկ դասընթացի շրջանակում ոլորտի միջազգային փորձագետը Հայաստանի տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ներկայացրեց դասավանդման համար բիզնես խնդիրներ կազմելու մեթոդաբանությունը՝ վերջիններիս  հնարավորություն տալով իրենց դասավանդման մեջ այդ խնդիրների ներդրմամբ բարելավել ուսուցման գործընթացը:

CaseKey Academy 2024-ին աջակցությունը վկայում է Ամարյան բարեգործական հիմնադրամի հանձնառությանը Հայաստանում բիզնես կրթությունը զարգացնելու հարցում: Այս ծրագրի շնորհիվ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմն մասնակցեցին միջազգային մասնագետների կողմից իրակացնաված դասընթացների՝ բարելավելով բիզնեսում և կրթության ոլորտում իրենց կարողությունները:

2024
Ամարյան բարեգործական հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: